Կոտլետներն առանձին, ճանճերն առանձին. Թուրքիան ԼՂ հարցում դերակատարություն չի կարող ունենալ![]() 28 մայիսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում ձևաչափ փոխելու և Թուրքիային բանակցություններում ներգրավելու փորձեր է արել: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի բնորոշմամբ` այդ քայլերը Ադրբեջանի համար որևէ դրական արդյունքի չեն հանգել, իսկ մեծ տերություները դեմ են գործընթացի մեջ Թուրքիայի ներգրավվմանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը բացառել էր բանակցություններում Թուրքիայի ներգրավվումը. «Պուտինը հայտարարեց` կոտլետներն` առանձին, ճանճերն` առանձին: Նա բացահայտ ասաց, որ Թուրքիայի հարցը և Ղարաբաղի հարցը միասին լինել չեն կարող: Ռուսաստանին հետագայում հետևեցին մյուս համանախագահող երկրները»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Թուրքիան այս հարցում որևէ դերկատարություն չունի և չի կարող ունենալ: Նա ընդգծեց, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն հակամարտող բոլոր կողմերի համաձայնության դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |