ԼՂ հարցում եվրոպացի պաշտոնյայի ակնկալած բեկումն ու ԼՂՀ իշխանությունների իմացած միակ ճիշտ լուծումը

ԼՂ հարցում եվրոպացի պաշտոնյայի ակնկալած բեկումն ու ԼՂՀ իշխանությունների իմացած միակ ճիշտ լուծումը

PanARMENIAN.Net - Եթե վերջնականապես միջազգային հանրությունն ընդունի, որ Արցախի հարցի կարգավորումը կարող է լինել միայն Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչման եղանակով, այսինքն` Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, իսկ Արցախը` Ադրբեջանը, ապա, ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի, դա, իհարկե, բեկում է, և ոչ միայն բեկում` դա տրամաբանական մոտեցում կլինի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի Բաքվում արած հայտարարությանը, թե 2013թ.-ը կարող է բեկումնային դառնալ ԼՂ հարցում, Դավիթ Բաբայանը արձագանքեց. «Նայած ինչպիսի բեկում է ակնկալում եվրոպացի այդ քաղաքական գործիչը»:

Դավիթ Բաբայանը նկատեց, որ եթե իր նշած տարբերակը լինի, ապա հնարավոր է միջազգային հանրությունը Ադրբեջանին, որ կանգնել է ֆաշիստական ուղու վրա և քարոզում է դա, հասկացնի, որ դա է ճիշտ մոտեցումը, և միակ տարբերակը հենց դա է: Սակայն, ըստ ԼՂՀ մամուլի խոսնակի, պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքեր: «Եթե նույնիսկ միջազգային հանրությունը իր այսպես ասած կածիքը փոխի և գա նշված տրամաբանությանը, ապա Ադրբեջանը 2013թ-ին հաստատ որևէ բան չի անի, քանի որ այնտեղ ներքին քաղաքական ակտիվ իրավիճակ է, նախագահական ընտրություններ են և այս ժամանակահատվածում գնալ ինչ-որ կտրուկ քայլերի, նույնիսկ նրանք ճիշտ լինեն, չեմ կարծում, որ իշխող վարչակարգը կգնա դրան»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Բաքվում նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար: «Մեզ թվում է, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ: Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն են ստանում: Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են ԵԽ Նախարարների կոմիտեում, որի ստեղծման հիմնական նպատակներից մեկը հակամարտությունների կանխումն էր, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը: Այդ առումով, Հայաստանն ու Ադրբեջանը շանս են ստանում: Նրանք պետք է օգտվեն այդ շանսից, գնահատեն այդ պատմական պահն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ հակամարտության լուծման համար»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---