Մարի Դրուկերը ֆիլմ է նկարահանում Շառլ Ազնավուրի մասին

Մարի Դրուկերը ֆիլմ է նկարահանում Շառլ Ազնավուրի մասին

PanARMENIAN.Net - Լրագրողուհի Մարի Դրուկերը փաստագրական ֆիլմ է նկարահում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ին «TV Mag» ամսագրի վրա հղումով:

«Այդ փաստագրական ֆիլմը պատրաստ կլինի մի քանի ամսից և կցուցադրվի «France 2» ալիքով լավագույն եթերային ժամերին: Ես և սցենարիստն եմ, և ռեժիսորը: Սա իսկական պրեմիերա է, քանի որ նա համաձայնվել է անկեղծանալ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չի արել: Առաջին անգամ, 90 տարեկանում, նա, ով երբեք չի համաձայնվում երկարատև նախագծերի, ընդունեց մեզ Մուրսյեի իր տանը, Պրովանսում: Կլինեն հսկայական քանակության արխիավային նյութեր, այդ թվում անձնական, որ նախկինում երբեք չեն ցուցադրվել: Պրոդյուսեր Անտուան Անրիկեն հեռաձայնեց ինձ և ասաց, որ տեսել է իմ ֆիլմը ԱՄՆ մասին, փաստագրական ֆիլմը Օբամայի ԱՄՆ-ի մասինՎաշինգտոնից մինչև Նոր Օռլեան: Նա առաջարկեց ինձ նոր ֆիլմ նկարահանել Ազնավուրի մասին: Երբ ես նրան ասացի, որ երգիչը երբեք չի համաձայնվի, նա ասաց. «Ես ունեմ նրա համաձայնությունը, նա համաձայն է, որ դա Դուք լինեք: Եվ ես ասացի «այո»,-պատմում է Դրուկերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---