Առողջապահության նախարարության համար առաջնային թիրախը շարունակել է լինել բուժօգնության որակը

Առողջապահության նախարարության համար առաջնային թիրախը շարունակել է լինել բուժօգնության որակը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությանը 2012 թ.-ին հատկացվել է ընդհանուր բյուջեի 6,4%-ը: 2012-ին մեկ շնչի հաշվով առողջապահական ծախսերը կազմել են շուրջ քսան հազար դրամ: Այս մասին այսօր 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Չնայած հատկացվող բյուջետային միջոցների սղությանը 2012-ին խիստ հսկողություն սահմանվեց բուժօգնություն և սպասարկում իրակացնող կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ Առողջապահության նախարարության համար առաջնային թիրախը շարունակել է լինել բուժօգնության որակը, ինչի համար 2012-ին հատկացվել է 23 մլրդ 100 մլն դրամ: Արտահիվանդանոցային 12 ծրագրերի ֆինանսավորման կատարողականը կազմել է 99,3%:

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ բնակչության առողջության պահպանմանն ուղղվել է 8,3 մլն դրամ: Շտապօգնության ծրագրերի բարեփոխումների արդյունքում բարելավել է նաև ծառայությունների որակը: 2012-ին հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար 27մլրդ 100 մլն դրամ է ծախսվել, կատարողականը կազմել է 99,7%: 2012-ին իրականացվել է շուրջ 3,2 մլրդ կապիտալ ծախսեր, վերանորոգման աշխատանքներ են սկսվել մարզերի 13 ամբուլատորիաներում, ինչպես նաև մի շարք բժշկական կենտրոններում:

«Անապահովության 36 և ավելի միավորներ ունեցող 61 նպաստառուների և 170 երեխայի սրտի վիրահատություն անմիջապես փոխհատուցվել են պետության կողմից»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ոլորտի աշխատակիցների աշխատավարձը մնացել է 2011-ի տվյալներին համապատասխան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---