ՌԴ դեսպանը կարևորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոսի» համագործակցությունը![]() 5 հունիսի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում: Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն համագործակցում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյաներկաթուղու» հետ, ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքումառաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները: Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որևէ դժգոհություն չունի: Նորանշանակ դեսպանն իր հերթին կարևորեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |