ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան հունիսի 19-20-ին

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան հունիսի 19-20-ին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան կայցելի Հարավային Կովկասի երկրներ հունիսի 17-20-ին, հայտնում է Ուկրինֆորմը:

Կոժարան հունիսի 17-18 կլինի Ադրբեջանում, հունիսի 18-19-ին՝ Վրաստանում, իսկ հունիսի 19-20-ին՝ Հայաստանում: Նա հանդիպումներ կունենա երկրների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Քննարկվող հարցերի թվում կլինեն ղարաբաղյան կարգավորումը, Ժնևյան բանավեճերի ընթացքը, ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը Հայաստանում ու Ադրբեջանում»,-հայտնում է գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---