Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը

Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ողջունելով առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին՝ քաղաքապետը հակիճ ներկայացրել է քաղաքի պատմությունը, տնտեսական և սոցիալական վիճակը, ինչպես նաև ներկայացրեց քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր հերթին դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և խոսել հայ-հնդկական կապերի, կյանքի կոչված և նախանշված ծրագրերի, հնդկահայ համայնքի և Հնդկաստանի ներկա տնտեսական ձեռքբերումների մասին: Այնուհետև Սամվել Բալասանյանի առաջարկով կողմերը քննարկել են հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը: Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել այս մասով իրականացնել ավելի խորը քննարկումներ և ապագայում համապատասխան առաջարկություններ ներկայացնել միմյանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---