2013թ. առաջին 5 ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 296 407 ուղևոր![]() 24 հունիսի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-մայիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 296 407 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 313 598 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 252 020մարդ` 2012թվականի 250 063 -ի դիմաց, մեկնել է 296 407 մարդ` 2012 թվականի 313 598 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 4 213 տոննա բեռ` 2012թ. 4 129 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 2 470 տոննա բեռ` 2012թ. 1 888 տոննայի դիմաց և ներկրվել է 1 743 տոննա` 2012թ. 2 241 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 3 145` 2012թ. նույն շրջանի 3 908 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |