Մարսելում ավարտվեց «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»

Մարսելում ավարտվեց «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ժնևում «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին մասնակցելուց հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Մարսել` մասնակցելու հունիսի 17–ից մեկնարկած «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթին»: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը» կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: Այն անցկացվում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսել քաղաքում:

Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց նաև Ֆրանսիական երիտասարդների միության (ԺԱՖ-ի) երգի և պարի խմբերի համերգին: Համերգի ավարտին տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով և ընդգծեց հայապահպանության հարցում սփյուռքի մշակութային կենտրոնների գործունեության կարևորությունը:

«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Շառլ Ազնավուրին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու, ինչպես նաև նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրելու արարողությանը: Գոդենը նշեց, որ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել է 1947 թվականին:

«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» ընթացքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ մեծանուն ռեժիսոր Անրի Վերնոյի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին Վերնոյի չորս երեխաները: Հյուրերի թվում էին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, փոխքաղաքապետեր Դիդիե Պարակյանը, Ռոլան Բլումը և Դանիել Հերմանը, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ֆրանսահայ քաղաքական և հասարակական գործիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---