«Գազպրոմը» փորձում է տարբերակներ գտնել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար

«Գազպրոմը» փորձում է տարբերակներ գտնել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» փորձում է տարբերակներ գտնել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար։ Հայտարարությունն արել է ընկերության նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը Эхо Москвы ռադիոկայանի եթերում։

«Հայաստանին մատակարարվող գազի գինն իրոք բարձրացել է։ Եվ այս պահին մենք բանակցություններ ենք տանում այդ գինը նվազեցնելու հնարավորություններ գտնելու ուղղությամբ», -ասել է նա ու ավելացրել, որ գինը նվազեցնելու հնարավորություն կա,- «Մենք կարող ենք մեծացնել մեր բաժնեմասը մեր ընդհանուր ընկերությունում, որը Հայաստանում է աշխատում։ Դա կօգնի գազի գինը նվազեցնելու հնարավորություն ստեղծել»։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է մայիսի 14-ին: Ընկերությունն առաջարկել է գազի գինը 1 խմ համար սահմաել 221 դրամ: Այսօրվա տվյալով 1խմ գազն արժի 132 դրամ: «Հայռուսգազարդ»-ը թանկացման հայտը հիմնավորել էր ներդրումներով ու ծախսերով, աշխատավարձերի նախատեսվող բարձրացումով:

Արդյունքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը սահմանեց՝ 156 դրամ 1 խմ դիմաց: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլսի 7-ից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---