Էներգետիկայի նախարարը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում

Էներգետիկայի նախարարը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, հունիսի 27-ին տեղի ունեցավ «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով նախարարական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Նիստի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրեց ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում: Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---