Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը, այս մասին Грузия Online-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը:

Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանին ձերբակալել են մի քանի ժամ առաջ Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: Թե ինչ անկարգություններ են եղել, դեռ հայտնի չէ:

Համաձայն աղբյուրի` նրան ձեռբակալել են Նինոծմինդայի և Ախալքալակի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա:

PanARMENIAN.Net ը փորձեց տեղեկությունը ճշտել Վահագն Չախալյանից, սակայն նա հեռախոսին չի պատասխանում: Նշենք, որ Արմեն Չախալյանի հեռախոսն անջատված էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---