ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Աթենքում Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:

Երկուստեք կարևորվել է «Նոր ժողովրդավարություն» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների խորացումը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:

Կողմերն անդրադարձել են նաև այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը և ռասիզմի դրսևորումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---