Ժամկետային զինծառայող է անհետացել

Ժամկետային զինծառայող է անհետացել

PanARMENIAN.Net - Լուսակերտի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին անհետացել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը դուրս է եկել զորամասից, որպեսզի Երևան գնա և այդ պահից նրա մասին որևէ տեղեկություն չկա:

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները նրան գտնելու համար: Ռազմական ոստիկանությունը, ծնողները փնտրում են նրան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---