Փոխվարչապետը Արարատի մարզի ՋՕԸ ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Փոխվարչապետը Արարատի մարզի ՋՕԸ ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ոռոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել է Արարատի մարզ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է «Ավշար» և «Ավշար –Այգևան» պոմպակայաններ, ծանոթացել կառույցների վիճակին և հզորություններին: Փոխվարչապետին զեկուցվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան»-ի ծրագրով 2011թ. վերականգնված պոմպակայանների տեխնիկական վիճակը բավարար է, գործում են ողջ հզորությամբ` ապահովելով շրջակա համայնքների ոռոգումը:

Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն է անցկացել «Արարատ» ՋՕԸ-ում` ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների, մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են մարզում ոռոգման շրջանի ընթացքին վերաբերող հարցեր: ՋՕԸ ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ իրավիճակը` տեղեկացնելով, որ իրենց սպասարկման տարածքում այս տարի լուրջ խնդիրներ չեն առաջացել և հաջողվում է բավարարել պահանջարկը:

Փոխվարչապետը կարևորել է ՋՕԸ-երի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, որը պետք է ուղղված լինի ինչպես գյուղացիական տնտեսություններին ժամանակին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելուն, այնպես էլ մատակարարված ջրի հաշվառմանը, ձևավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրմանը: Ա. Գևորգյանն ընդգծել է բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` ոռգման համակարգի անխափան գործունեությունը կախված է նաև ՋՕԸ-երի բարեխիղճ և արդյունավետ աշխատանքից:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների` հանրության համար բաց գործելաոճը` նշելով, որ ջրօգտագործողներին հուզող բոլոր հարցերը պետք է քննարկվեն կառավարման խորհրդում և համապատասխան լուծումներ ու պարզաբանումներ ստանան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---