«ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում

«ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել երկրիԱռևտրաարդյունաբերական պալատի և Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Երկկողմանի հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկեցին Հարավային երկաթուղու կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվողբեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները:

Մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասինհայտարարվեց 2013 թվականի հունվարին: Այդ ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվեց Փոխհամաձայնության մասին հուշագիրը:

Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունը արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման,նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---