Կառավարությունը բանակցում է ԱՄՀ հետ սահմանին ԱԱՀ գանձումից հրաժարվելու շուրջ

Կառավարությունը բանակցում է ԱՄՀ հետ սահմանին ԱԱՀ գանձումից հրաժարվելու շուրջ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ի նիստում կառավարությունը մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի առաջարկը Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նա առաջարկում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին հետաձգել 90 օրով:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ բացասական եզրակացություն տալ, քանի որ 2012թ. այդ հարկային ռեժիմի շնորհիվ ապահովվել է հարկային եկամուտների մոտ 24 տոկոսի մուտքը պետբյուջե կամ մոտ 231 մլրդ դրամի: «Գտնում ենք, որ այդ հարկի վճարման հետաձգումը, մի կողմից զգալի տնտեսական խնդիրներ չի լուծի հարկ վճարողների համար, մյուս կողմից՝ ռիսկեր է պարունակում հարկային վարչարարության տեսակետից»,-պարզաբանել է նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական գնահատական տվեց՝ նշելով, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Մենք պետք է տեղյակ պահենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ այս հարցը գտնվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում, - հավելել է վարչապետը։ -Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել։ Դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք։ Այս պահին մենք առաջարկը մերժում ենք, որովհետև ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, և մենք ծածկելու աղբյուրը դեռևս չունենք, բայց ապագայում նաև պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի մեր հայեցակարգը ներդնենք»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---