Մտավորականները Մուշի քաղաքապետարանին կոչ են անում հայկական տները քանդելու փոխարեն թանգարան բացել

Մտավորականները Մուշի քաղաքապետարանին կոչ են անում հայկական տները քանդելու փոխարեն թանգարան բացել

PanARMENIAN.Net - Թուրքիայում բնակվող մի քանի հայ մտավորականներ թուրքական իշխանություններին, Մուշի քաղաքապետարանին կոչ են արել հարգել հայերի պատմական արժեքները և դադարեցնել Մուշում հայկական պատմական տները քաղաքաշինական նպատակներով քանդելը, գրում է aykiridogrular.com կայքը։

Մտավորականները նշել են, որ նոր բնակարաններ կառուցելու և զբոսաշրջությունը զագացնելու նպատակ ունեցող այդ քաղաքաշինական նախագծերի փոխարեն կարելի է հայկական տներից մեկում թանգարան բացել, որը կներկայացնի հին հայկական թաղամասը։ Այս կերպ միաժամանակ քաղաքը զբոսաշրջիկներին կգրավի, քաղաքապետարանը եկամուտներ կունենա և Թուրքիան հարգանք կդրսևորի պատմական նշանակություն ունեցող մշակութային արժեքների նկատմամբ։

Հայտարարության տակ ստորագրել են Սարգիս Ադամը, Քուրքեն Բերքսանլարը, Նազարեթ Դավիթյանը, Ռուսթամ Այրալը, Զեյնապ Թոզդումանը և Ջևաթ Սինեթը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---