Արմեն Չախալյանի գործով նախնական դատալսումը կկայանա օգոստոսի 9-ին

Արմեն Չախալյանի գործով նախնական դատալսումը կկայանա օգոստոսի 9-ին

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի գործով նախնական դատական նիստը նախատեսված է օգոստոսի 9-ին, ժամը 13:00-ին: Արմենը հունիսի 1-ից հետո տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանի բանտ, փոխանցում է am.sknews.ge-ն:

Նշենք, որ Արմեն Չախալյանին երկու օր հարցաքննելուց հետո հունիսի 30-ին մեղադրանք են առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:

Արդեն հուլիսի 1-ին Նինոծմինդայի դատարանում տեղի էր ունեցել առաջին դատական նիստը, որի ավարտին դատավոր Յուրիկ Ունանյանն առաջնորդվելով 198-րդ հոդվածի 1-ին կետով որոշել էր՝ մեղադրայալ Արմեն Չախալյանին որպես խափանման միջոց ընդունել նախնական 40-օրյա կալանքը:

Հուլիսի 3-ին Արմեն Չախալյանի ընտանիքը Ախալքալաքի շրջանային դատարանում բողոքարկել էր Նինոծմինդայի դատարանի կայացրած նախնական կալանքի որոշումը: Ըստ օրենքի Ախալքալաքի շրջանային դատարանը 3-5 օրում պետք է պատասխանի բողոքարկմանը: Օրենքով նախատեսված ժամանակն արդեն սպառվել է, սակայն մինչ օրս Չախալյանների հարազատները բողոքարկման պատասխանը չեն ստացել: Արմեն Չախալյանի փաստաբան՝ Նինո Անդրիաշվիլու կարծիքով իր պաշտպանյալի նկատմամբ նախնական կալանքի որոշումը սխալ է: «Հարավային Դարպասը» նշում է նաև, որ Արմեն Չախալյանի գործի մեջ գրված է. «Մեղադրյալի նկատմամբ կիրառվում է նախնական կալանք, քանի որ նա իր մեղքը չի ընդունել»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---