Ռիգայում Երևանի պուրակ կկառուցվի

Ռիգայում Երևանի պուրակ կկառուցվի

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է: Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ: Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործում և կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երևանյան շունչը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---