Վանի Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելությունների համար

Վանի Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելությունների համար

PanARMENIAN.Net - Վանում գտնվող հայկական Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելուների համար: Ինչպես գրում է Radikal-ը, վանական համալիրը երկար ժամանակ փակ էր հարևանությամբ գտնվող զինվորական զորամասերի համար: Զինվորականները տեղակայված էին այդտեղ քրդերի պատճառով, սակայն 2012թ. հոկտեմբերից արդեն զորամասը տեղափոխվել է և վանքին արդեն կարելի է մոտենալ:

Սբ Բարդուղոմեոսի վանքը կառուցվել է 13 կամ 14դդ. և վերակառուցվել է 1650, 1760 և 1877թթ.: Ըստ Վանի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Մուզաֆֆեր Ակտուի, վանական համալիրը վատ վիճակում է և երկար տարիներ չի վերականգնվել: Վան գավառը մտադիր է ներկայացնել եկեղեցու վերականգնման ծրագիրը՝ ներառելով այն գավառի պատմական ժառանգության ցանկում և բացել այն զբոսաշրջիկների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---