Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին և 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հավանական են առատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Արարատյան դաշտում և հարավային կեսում, նաև Տաթևում, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, առատ կամ տևական անձրևներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի:

Հուլիսի 15-ին շրջանների մեծ մասում տեղումները հետզհետե կդադարեն, թույլ անձրևի հավանականություն կա հյուսիսային կեսում, այն էլ` տեղ-տեղ: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումնմերի եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

13-14-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +20+22, ցերեկը +31+33, երեկոյան +25+27: Հուլիսի 15-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---