Նախնական տվյալներով Պռոշյանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածուն

Նախնական տվյալներով Պռոշյանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածուն

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում երեկ տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրատեղամասերի թիվը երկուսն էր՝ 26/01 և 26/02։ Ընտրությունների ամփոփումից հետո պատկերը հետևյալն է.

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 0։

Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 3 991։

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 3 991։

Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 2 799։

ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 4 096։

ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 237։

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 61։

Ալեքսանյան Ալեքսան Վարդանի՝ 178 (անկուսակցական)։

Մուրադյան Արթուր Ստյոպայի՝ 1 317 (ՀՀԿ)։

Սահակյան Վովա Համազասպի՝ 1 241 (ՀՅԴ)։

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում արտահերթ ընտրություններ էին նշանակվել համայնքի ղեկավարի մահվանից հետո: Ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---