Իրանը մտադիր է Հայաստանում առևտրի կենտրոն բացել

Իրանը մտադիր է Հայաստանում առևտրի կենտրոն բացել

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Իրանում քննարկում են մեր երկրում առևտրի կենտրոնի բացման հնարավորությունը: Այս մասին Երևանում անցկացվող հայ-իրանական բիզնես-ֆորումի ընթացքում տեղեկացրեց Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը:

«Առևտրի կենտրոնը կլուծի տարանցման ու առևտրի զարգացման հետ կապված խնդիրները»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ:

Ալե-Էսհաղը հավելեց նաև, որ Հայաստանի առջև բացվում է Իրանի 14 հարևանների բազմամիլիոն շուկան: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյաննընդգծեց երկու երկրների միջև առևտրի պոտենցիալի օգտագործման կարևորությունը:

«Իրանը Հայաստանի առևտրային հիգերորդ գործընկերն է, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ավելի քան 300 մլն դոլար է կազմում: Բայց սա մեր ուզած մակարդակն ու ցուցանիշը չէ»,- ասաց նա:

Այս առթիվ Պետրոսյանն ավելացրեց, որ մոտական տարիներին դեռ մեծ աշխատանք պետք է տարվի Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---