Իրաքի առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Բաղդադի ցուցահանդեսին

Իրաքի առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Բաղդադի  ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Փոխվարչապետ Սալահ Ալ Մուտլաքի հետ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությանը: Երկուստեք կարևորվել են Երևանում Իրաքի դեսպանության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև Իրաքի ներկա ներքաղաքական խնդիրները և երկրի քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունները:

Փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսին (որը միաժամանակ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է) անդրադարձավ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին գումարմանը, որը պետք է տեղի ունենա այս տարվա աշնանը Երևանում: Կողմերը նաև նշեցին մի շարք նախարարությունների կողմից կատարված զգալի աշխատանքը` տարբեր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ուղղությամբ:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի առևտրի նախարար Խեյր Ալլահ Հասան Բաբաքերի հետ: Վերջինս կարևորեց Հայաստանի մասնակցությունը 2013թ. Բաղդադի միջազգային ցուցահանդեսին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայկական կողմին կազմակերպական հարցերում:

Իրաքի առողջապահության նախարար Մաջիդ Համադ Ամինի հետ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ նշեցին երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը: Իրաքցի նախարարը խնդրեց իր հայ գործընկերոջը փոխանցել Իրաք այցելելու հրավերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---