ԼՂՀ մշակույթի նախարար. Զբոսաշրջիկներն Արցախից ափսոսանքով են հեռանում

ԼՂՀ մշակույթի նախարար. Զբոսաշրջիկներն Արցախից ափսոսանքով են հեռանում

PanARMENIAN.Net - Թեև զբոսաշրջային տարին դեռ չի փակվել և այն ամփոփելու համար դեռ վաղ է, բայց ԼՂՀ մշակույթի նախարարը բավական գոհ է զբոսաշրջիկների այս տարվա ներհոսքից: Նարինե Աղաբալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միայն Շուշիի կերպարվեստի թանգարանի օրինակով կարող է ասել, որ ընդամենը ամիսներ առաջ բացված թանգարանը գրեթե ամեն օր 100 -ից ավելի այցելու է ունենում, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են:

Նախարարը նկատել է, որ հատկապես էթնոտուրիզմով հետարքրրված զբոսաշրջիկների համար է Արցախը գրավիչ:

«Օրեր առաջ ավարտվեց մշակութային մի մեծ նախագիծ: Այստեղ էին 13 երկրներից ժամանած երաժիշտներ: Նրանց մեծամասնությունը ափսոսանքով հեռացավ, թեև 10 օր մնացին Արցախում, հասցրեցին բազմաթիվ բնակավայրրերում հանդես գալ: Շատ մտերիմ զգացմուքններով բաժանվեցինք: Այն, ինչ կատարվում էր սոցցանցերում նրանց մեկնելուց հետո, մի բանի մասին է վկայում. նրանք տպավորված էին»,-ասաց նախարարը` հավելելով, որ նման այցերը նպաստում են Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը:

«Երբ մենք ենք համացանցում տարածում այդ ինֆորմացիան ասում, դա կողմնակալ է դիտվում, օտարների տպավորևությունենրը հայացք են կողքից, որը մեզ համար կարևոր է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---