Քաղաքապետարանն ամփոփում է տարվա 1-ին կիսամյակում Երևանի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

Քաղաքապետարանն ամփոփում է տարվա 1-ին կիսամյակում Երևանի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

PanARMENIAN.Net - 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Աշխատանքներ են տարվում որոշ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում արդեն կարելի է գտնել փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Երևան այցելողներին համար կան նաև անգլալեզու ցուցանակներ:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Փողոցներում նաև ժամացույցներ են տեղադրվել: Ինչպես նշում է քաղաքապետարանը՝ այս ամենը մշակվել է քաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքին համահունչ:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվել է նաև շախմատային տախտակ: Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150 փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---