ՄԻՊ-ն առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինաշխատանքներում

ՄԻՊ-ն առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինաշխատանքներում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է որպես զբաղվածության միջոց նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգիզարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքայինբարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ 20 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Օմբուդսմենը շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ և գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքները:

Մասնավորապես՝ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղի ու խնամքի խնդիրների լուծման համար և քրեակատարողական հիմնարկները համալրել թեքահարթակներով, անվասայլակներով և այլն:

Ի թիվս այլ առաջարկների, ՄԻՊ-ը բարձրացրել է նաև ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---