Հայ-թուրքական սահմանին սպանված սահմանախախտն ադրբեջանական ծագում ուներ

Հայ-թուրքական սահմանին սպանված սահմանախախտն ադրբեջանական ծագում ուներ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին սպանված թուրք սահմանախատը, պարզվում է` ադրբեջանական ծագում ուներ: Այս մասին թուրքական Zaman-ին հայտնել է Աքյաքայ գյուղի գյուղապետը, որտեղ այսօր թաղվել է սահմանախախտը:

Գյուղապետը նաև հայտարարել է, թե ապացույց չկա, որ իրենց հովիվը կրակ է բացել, որովհետև նրա մոտ միայն դանակ է հայտնաբերվել, իսկ սահմանապահները նրա վրա կրակել են մեջքից, երբ փորձել է փախչել:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ նախնական տվյալներով, 35-ամյա թուրք Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը, կրակ բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է, ավելի ուշ` մահացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---