ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը 6 օգոստոսի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիկը: «Ջեյմս Ուորլիկը առաջնակարգ դիվանագետ է,և ես համոզված եմ, որ նա հրաշալի կաշխատի այս պատասխանատու պաշտոնում», -հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նրա խոսքով՝ Ուորլիկը Եվրոպայում և Եվրասիայում աշխատելու մեծ փորձ ունի: Քերին միաժամանակ նշել է, որ որ ԱՄՆ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շահագրգռված է որ հակամարտող կողմերը հասնեն խնդրի խաղաղ և երկարատև լուծման: Նա նաև հիշեցրել է, որ հունիսի 18-ին Ղարաբաղյան հակամարտության կողմերին նման կոչ են արել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարները. «Նրանք իրենց համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ են արել նոր ուժերով կենտրոնանալ այն հարցերի լուծման վրա, որոնք դեռ բաց են, բացի այդ նրանք շեշտել են, որ իշխանությունները սեփական ժողովրդին խաղաղության պետք է նախապատրաստեն, ոչ թե պատերազմի»: Նշենք, որ Ուորլիկը նախկինում եղել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով: Նա նոր պաշտոնում աշխատանքի կանցնի սեպտեմբերից: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |