Վրաստանի նախագահի ընտրություններն ու Ջավախքը. Չախալյանը ջավախահայ ընտրողների սպասելիքների մասին

Վրաստանի նախագահի ընտրություններն ու Ջավախքը. Չախալյանը ջավախահայ ընտրողների սպասելիքների մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի ընտրությունների նախընտրական ալիքը Ջավախք դեռ չի հասել: Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բնորոշմամբ` այստեղ նախագահական ընտրություններին այդքան մեծ կարևորություն չեն տալիս: «Վերջին քսան տարիների ընթացքում իշխանությունն ապահով է, քանի որ մեծամասնություն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը` շեշտելով, որ թեկնածուներն ազգային փոքրամասնություններին մեծ նշանակություն չեն տալիս:

«Մենք երկար տարիներ է փորձում ենք իրավիճակը փոխել, բայց կարծես ավանդույթ է դարձել, որ իշխող կուսակցությունն է ստանում ձայների մեծամասնությունը: Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ իրենց ձայները տան այն թեկնածուին, որը մեր պահանջների բավարարման հարցում դրական է տրամադրված: Ցավոք, չի ստացվում: Մեր շրջանն ավելի զգայուն է, ցանկացած քայլ մեկնաբանվում է որպես ծայրահեղականություն և անջատողականություն»,- ասաց նա:

Հարցին, թե ջավախահայերն ինչ սպասելիքներ ունեն նախագահի թեկնածուներից, Վահագն Չախալյանը պատասխանեց, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են հայոց լեզվի կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման, հայկական համալսարան ստեղծելու հարցերում թեկնածուների կարծիքը: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ նախընտրական խոստումներ միշտ էլ լինում են, բայց դրանք չեն իրագործվում:

Ավելացնենք, որ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 31-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում և իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---