Ֆրանսիայում Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ֆրանսիայում Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օրերս Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-¬ից ավելի ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Մանդելյո քաղաքում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետ Անրի Լերուան պաշտոնապես հայտարարել է Արցախի հետ Բարեկամության շրջանակին անդամակցելու մասին:

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ համույթների կողմից ներկայացվել են հայկական երգն ու պարը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---