Հակոբ Ինջիղուլյանի հարազատները գնում են ԱԳՆ

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները գնում են ԱԳՆ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այս պահին գնում են Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը:

«Մենք պահանջում ենք, որ ԱԳՆ-ն նույնպես քայլեր ձեռնարկի, որ Բաքուն պահպանի բոլոր կոնվենցիաներով սահմանված նորմերը, որ ԿԽՄԿ աշխատակիցները հնարավորինս շուտ այցելեն Հակոբին, ու նրան շուտ վերադարձնեն: Ինչու արտգործնախարարությունը մինչև հիմա ոչ մի քայլ չի ձեռնարկում», - ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դարձյալ հավաքվել են ԿԽՄԿ դիմաց: Հակոբ Ինջիղուլյանի հորը՝ Գևորգ Ինջիղուլյանին, և հորեղբոր որդուն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը։ Արման Ինջիղուլյանը նշել էր. «Ոչ մի նոր բան չասացին, ասացին, որ դեռ նորություն չունեն, իսկ ունենալու դեպքում միանգամից մեզ տեղյակ կպահեն»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---