2013թ. 7 ամսում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 873 074 ուղևոր![]() 20 օգոստոսի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-հուլիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 873 074 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 472 955 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 424 159 մարդ` 2012թվականի 432 117-ի դիմաց, մեկնել է 448 915 մարդ` 2012 թվականի 472 955 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6 229 տոննա բեռ` 2012թ. 6 611տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 3 799 տոննա բեռ` 2012թ. 3 567 տոննայի դիմաց և ներկրվել է 2 430 տոննա` 2012թ. 3 044 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4 673 ` 2012թ. նույն շրջանի 5 894 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |