Ստամբուլում նորից տարեց հայուհու են ծեծել

Ստամբուլում նորից տարեց հայուհու են ծեծել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Ֆերիքեյ շրջանում հարձակում է կատարվել 80-ամյա Մարգարիտ Ջամկոսօղլուի վրա: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, օգոստոսի 17-ին, երբ Ջամկոսօղլուն տուն էր վերադառնում խանութից, նա տեսավ իր շենքի մուտքում կասկածելի մի անձնավորության, սակայն ուշադրություն չդարձրեց այդ տղամարդուն, քանի որ չգիտեր, թե ում մոտ է նա եկել: «Երբ ես բացեցի բնակարանիս դուռը, նա ետևից հարձակվեց ինձ վրա, հատակին տապալելով: Նա գլուխս հարվածում էր հատակին՝ փորձելով սպանել ինձ: Իմ պայուսակը սեղանի վրա էր, այնտեղ ընդամենը 70 լիր կար: Նա վերցրեց պայուսակն ու փախավ: Ես 50 տարի է այստեղ եմ ապրում և նման բանի երբեք չեմ հանդիպել»,-ասել է նա:

2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հունվար ընկած հատվածում Ստամբուլի Սամատիա թաղամասում, որը հայաբնակ է, հարձակումներ տեղի ունեցան տարեց կանանց վրա: Հարձակումներ գործելու կասկածանքով ձերբակալվեց ստամբուլահայ Մուրադ Նազարյանը: Նազարյանին ճանաչողները պնդում են, որ նա շատ հանգիստ, խաղաղասեր մարդ է և նման մեղադրանքներն իրատեսական չեն: Դատավարության ժամանակ Նազարյանը հայտարարել է, որ ոչ ոքի չի սպանել և նման ոչ մի բան չի հիշում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---