Մեկ տարում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,1 տոկոսով

Մեկ տարում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,1 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի հուլիսին հունիսի համեմատ այս ցուցանիշը աճել է 12,7տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-հուլիսին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի հուլիսին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 8,5տոկոսով: Միժամանակ 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ: Միաժամանակ 2013թ. հունվար-հուլիսին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 4,7 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---