Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել

Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Մեկ ժամ առաջ Կոմիտասի 5 հասցեից ոստիկանությունը բերման է ենթարկել Նախախորհրդարանի անդամ ՏիգրանԽզմալյանին և տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին հայտնում են Նախախորհրդարանի քարտուղարությունից: Նշենք, որ Տիգրան Խզմալյանը բնակիչների և Նախախորհրդարանի մի քանի անդամների ու աջակիցների հետ միասին մասնակցում էր այդ հասցեում կատարվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու ակցիային:

Հիշեցնենք, որ այսօր Կոմիտասի 5 հասցեում վերսկսվել է բազմահարկի շինարարությունը, որին բնակիչները դեմ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---