Անիում պեղումներ են սկսվում, որոնք 45 օր կտևեն

Անիում պեղումներ են սկսվում, որոնք 45 օր կտևեն

PanARMENIAN.Net - Բագրատունիների հինավուրց մայրաքաղաք Անիում պեղումներ են սկսվել, որոնք 45 օր կտևեն: Ըստ Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Հաքան Դողանայի, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 110 հազար լիր է հատկացրել Անիում պեղումների համար: Դողանայը նշել է, որ վերջին պեղումներն Անիում անց են կացվել 2 տարի առաջ, 2011 թվականին:

Դողանայը նաև նշել է, որ երբ Անին գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ XIX դարի վերջում XX դարի սկզբում Անիում պեղումներ են կատարվել, որի ժամանակ 4 վագոն պեղված նմուշներ տեղափոխվել են Ռուսաստան, որոնց մեծ մասը ցուցադրվում է թանգարաններում, հայտնում է Anadolu-ն:

Ռուսաստանցի արևելագետ Նիկոլայ Մարը մի քանի տասնամյակ շարունակ պեղումներ է կատարել Անիում, արշավախմբի նյութերի մեծ մասը չի պահպանվել 1917-1918թթ., ուստի Մարի Անիին վերաբերող հրապարակումները սկզբնաղբյուրի նշանակություն են ստացել: Նրա աշխատությունների նշանակությունը պահպանվում է մինչ օրս և երբեք կասկածի տակ չի դրվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---