Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ։ Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղումների հավանականությունը մեծ է ցերեկային ժամերին, կեսօրից հետո։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային բնույթի անձրևներ, սաստիկ քամի 20-22մ/վրկ, կարկուտի հավանականություն նույնպես կա։ Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը, այստեղ տեղումների փոքր հավանականություն կա միայն օրվա երկրորդ կեսին, այն էլ՝ տեղ-տեղ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:

Օգոստոսի 22-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 10-15 մ/վրկ: Գիշերը +17+19, ցերեկը +29+31, երեկոյան +23+25:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---