Բ.Սահակյանը մասնակցել է զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողությանը

Բ.Սահակյանը մասնակցել է զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտւթյուն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը և կարևորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, փոխանցում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---