Լոբբինգի գծով փորձագետը դասախոսություն է կարդացել Արցախի համալսարանում

Լոբբինգի գծով փորձագետը դասախոսություն է կարդացել Արցախի համալսարանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի շրջանակներում՝ բիզնեսի և իշխանությունների միջև հարաբերությունների փորձագետ, «Լոբբիզմ ռուսական ձևով. Բիզնեսի և իշխանությունների միջև» գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան օգոստոսի 26-ին Արցախի պետական համալսարանում դասախոսություն է կարդացել «Ռուսաստանի պետական մարմինների և բիզնեսի միջև հարաբերությունների առանձնահատկությունները (լոբբիզմը Ռուսաստանում)» թեմայով, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Զարմանալի է, բայց լոբբինգը, չնայած իր բազմադարյա պատմությանը, հստակ սահմանում չունի: Հնարավոր է, այն պատճառով, որ այդ գործունեությունը շատ բարդ է ու բազմակողմանի, իսկ նրա առանձնահատկությունները ձևավորվում են մշակույթի, ավանդույթների, հասարակական ինստիտուտների ու հոգեբանության ազդեցության տակ: Այնուամենայնիվ, ցանկացած պրոֆեսիոնալ լոբբիստ հստակ գիտի, թե ինչով է զբաղվում»,-ասել է Տոլմաչևան ներածական խոսքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---