Սեպտեմբերի 11-ի քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսում Սիրիայի հարցով կարող է հետաձգվել

Սեպտեմբերի 11-ի քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսում Սիրիայի հարցով կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախատեսվող քվեարկությունը, որը ենթադրում է ռազմական միջամտություն Սիրիայում, կարող է հետաձգվել առնվազն մեկ շաբաթով, հայտնում է խորհրդարանական Hill թերթը՝ հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորին ուղղված պատգամավորների նամակի վրա հղումով: Նամակում ասվում է, որ պալատի անդամները պետք է լարված բանավեճ ու քվեարկություն ակցկացնեն՝ Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման վերաբերյալ հաջորդ երկու շաբաթներին:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդները ենթադրում էին, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մինչև սեպտեմբերի 9-ը, սակայն վարչակազմի պլանները բախվեցին լուրջ դիմադրության Կոնգրեսում: Սենատը քննարկելու է Սիրիայում ուժի կիրառման վերաբերյալ բանաձևը սեպետմբերի 11-ին, որի ընդունումը հավանական է համարվում: Սակայն Ներկայացուցիչների պալատում Սիրիայի վերաբերյալ առաջարկը դեռ մեծամասնություն չի հավաքում: Հնարավոր է, քննարկվեն բանաձևի այլընտրանքային տարբերակներ, որոնք հետո կառաջարկվեն Սենատի քննարկմանը:

Նախագահ Օբաման խնդրել է Կոնգրեսին արտոնել Սիրիայի դեմ ռազմական գործողությունը: ԵՄ երկրներից Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունը Սիրիայում առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության, սակայն ԵՄ-ն դեռ չի մշակել անդամ պետությունների միասնական դիրքորոշումը: Կոնգրեսականները դեռ չեն կողմնորոշվել՝ բանաձևին սատարում է 22 սենատոր և 19 կոնգրեսական:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել էր բանաձևի նախագիծը, որն արտոնում է ռազմական գործողությունը Սիրիայում: Բարաք Օբամայի առաջարկին սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը՝ դեմ էր քվեարկել, մեկը մնացել ձեռնպահ: Այժմ բանաձևի նախագիծը պետք է քավերակությանդրվի Սենատում:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն առաջարկում է ռազմական գործողությունը Սիրիայում սահմանափակել 60 օրով՝ մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են հակամարտության 2,5 տարում խաղաղ քաղաքացիների դեմմի քանի անգամքիմիական զենք կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել էր, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»:

ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը գտնում է, որ Սիրիայում ռազմական գործողությունը միլիոնավոր դոլարներ կպահանջի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---