Աղասի Արաբյան. Պետք է ձերբազատվել պատրանքներից Բրյուսելի խոստումների վերաբերյալ

Աղասի Արաբյան. Պետք է ձերբազատվել պատրանքներից Բրյուսելի խոստումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Բրատիսլավայում գումարվել է Եվրոպայի Հայկական ասոցիացիների ֆորումի համագումարը, որտեղ քննարկվում է Հայաստանի կողմնորոշման հարցը՝ Ռուսաստանի հետ թե Եվրամիության: Համագումարում ելույթ է ունեցել Ռուսաստանի ջավախահայերի համայքնի ղեկավար Աղասի Արաբյանը: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանն այսօր կանգնած է մի որոշման ընդունման առաջ, որ կանխորոշելու է ամբողջ Հայ ժողովրդի ճակատագիրը, որից կախված է լինելու հայության ապագա սերունդների ճակատագիրը, որտեղ էլ նրանք լինեն ՝ Երևանում, Փարիզում, Լոս-Անջելեսում, Մոսկվայում, Թբիլիսիում թե Ջավախքում: «Ոչ ոք չի սկսի վեճ նրա մասին, որ այսօր առաջնակարգ հարց է Ասոցացման մասին համայձանագրի ստորագրումը նոյեմբերին սպասվող «Արևելյան համագործակցության» Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում: Իզուր է, որ այդ իրադարձության նախօրեին հիստերիկ լարվածություն է ցուցաբերվում հայերի համար «Եվրոպական գալիք երջանկության» առիթով: Կարող եմ համոզվածությամբ ասել, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ «եվրաինտեգրվողների» համար բարենպաստ տեղակատվական հողի ստեղծում և նրա խաբկանք, որ բնակչությունը իսկապես կողմ է այդ գործընթացին: Հրապարակումներն այն լրատվական միջոցների կողմից, որոնք ֆինանսավորվում են արևմտյան միջոցներով, հաղորդագրությունները սոցիալական ցանցերում, հայտարարությունները, որ արվում են հայության անունից մի շարք քաղաքականագետների և «արևմտամետների» կողմից , ինչպես էլ չմատուցվեն, ժողովրդի իրական կամքն չեն արտահայտում»,-հայտարարել է նա:

Արաբյանը գտնում է, որ եթե Հայաստանը չի կարող միաժամանակ պատկանել տնտեսական ցարգացման երկու ֆորմատներին, ապա տեղին չէր լինի արդյոք կշռադատել բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, մինչ քան աղաղակել այն եվրոպական խաբկանքի մասին, որին մեզ այսօր ջանում են հավատացնել:

«Բոլորին պարզ է, որ ժողովրդի կարծիքը հանրաքվեի, կամ մի այլ ժռղռվրդական կամքի ուղիղ արտահայտման միջոցով, հաշվի չի առնվելու: Հիմա մենք տեսնում ենք , որ նեղ խմբավորում փաստորեն անում է ընտրություն ամբողջ Հայության փոխարեն: Հարցը միայն նրանում է, ինչով կթելադրվեն վերջնական որոշում ընդունողները:

Կլինի դա արդյոք իսկապես ժողովրդի կամքը, թե իշխողների նեղ խմբի շահախնդիր հետաքրքրվածությունը: Պարզ է, որ այդ գործիչները կստանան «ոսկե օդապարիկներ» իրենց եվրոպական ընկերներից: Այսօր արդեն Բրյուսելիք հնչում են խոստումներ երկու միլիարդանոց ներդրումների մասին, միայն ում կհասնեն այդ ներդրումները և չեն մնա արդյոք մի քանիսի թաթերում՞: Աբողջ ժողովուրդը այդպես էլ կմնա գործընթացից դուրս: Նման նշանակալի հարց պետք է որոշվի միայն հանրաքվեի միջոցով և ոչ մի այլ կերպ»,-ասել է Արաբյանը:

«Խոսելով գումարների մասին, որ խոստանում են Եվրոպայից, ապա դրանք ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե ներդրումներ, այլ փոխհատուցում այն վնասների դիմաց, որոնք կհաջորդեն ազատ առևտրական զոնային Հայաստանի անդամակցվելուց հետո: Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունը իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի շահույթները համաձայնագրի ստորագրումից հետո կաճեն 146 միլիոնով, ինչ հավասար է Ներքին համախառն արտադրանքի 2,3 տոկոսին: Ներկրումը կաճի 15,2 տոկոսով, իսկ արտահանումը 8 տոկոսով: Բայց այս թվերը կեղծավոր են: 2012 թվականին ներկրման ծավալը Հայաստանում երեք անգամ գերազանցում էր արտահանման ծավալը: Նման հարաբերակցության պահպանման դեպքում այն կբերի միայն առևտրական բալանսի դեֆիցիտի աճին, հետևաբար նրա վատթարացմանը:

Իսկ Հայաստանի ներկայիս տնտեսության մեջ առանց այն էլ բազմաթիվ հարցեր կան: Իսկ մուտքը Ազատ Առևտրական Գոտի փաստորեն կզրկի Հայաստանին Մոսկվայի և Թեհրանի հետ ինքնուրույն տնտեսական հարաբերություններ իրականացնելու հնարավորությունից: Հիրավի, այսօր ապրանքաշրջանառության երկու երրորդից ավելին իրականացվում է Վրաստանի տարածքով, բայց այստեղ արժե ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այս տարվա սկզբին նույն Ռուսաստանի Դաշնությունն էր պահպանում առաջատար դիրքը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով - երեք ամբողջ երեք տասնորդական միլիարդ Ամերիկյան Դոլլար, իսկ դա կազմում է բոլոր տարեկան ներդրումների ավելի քան քառասուն տոկոսը: Օրինակի համար Ֆրանսիան ներդրել է երեք անգամ պակաս: Մեզ ասում են՝ մենք կվճարենք երկու միլիարդ դոլար, բայց մենք արդեն ստանում ենք երեք միլիարդ դոլարից ավելին, բայց այդ մասին ոչ ոք չի աղաղակում, քանզի հնարավոր է, այդ գումարներից ավելի քիչ են ստանում նրանք՛, ովքեր դրանք տեղաբախշում են:

Կենտրոնական բանկն այս տարի հրապարակել էր անձնական դրամային փոխանցումների ձևով իրականացվող ներդրումների մասին տվյալներ՝ այս տարվա ապրիլին փոխանցվել է 130 միլիոն դոլար, որից 110 միլիոնը Ռուսաստանի Դաշնությունից: Արդեն այսօր կան նախագծեր, օրինակ «ՌոսԱտոմ»-ի հետ իրականացվող նախագիծը, որտեղ կապիտալ ներդրումների ծավալը տատանվում են 5 միլիարդին մոտ:

Նպատակներն, որոնց հետապնդում է Եվրամիությունը «Արևելյան համագործակցության» ծրագրի իրականացման շրջանակներում, իրականում պարզ և ծրագրավորված են: Եվրամիության համար համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպես Հայաստանն է, միջոց է սեփական տնտեսությունն ամրապնդելու և սեփական ապրանքների իրացման նոր շուկաների ձեռքբերումն է, ինչը կաջակցի 2008-2009 թթ. ճգնաժամից հետո արդյունաբերության ծավալների վերականգմանը: Իրականում Եվրահանձնաժողովի հայտարարած ներկրում- արտահանում հարաբերակցությունը վկայում է հենց Եվրամիության առևտրական բալանսի կանխատեսվող կայունացման մասին»,-ասել է Արաբյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ձեռնարկատերերների համար դա նշանակում է, առաջին հերթին, որ շուկան կգրավի ավելի էժանագին եվրոպական արտադրանքը, որն ազատված կլինի ներկրման մաքսային և այլ հարկավճարումներից- փաստ, որ անշուշտ կհարվածի Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկություններին:

«Որպես խորհելու առարկա. կցանկանայի հիշեցնել ևս մի փաստ: Վերջերս Գերմանիայի խորհրդարանի անդամ Տանկերտ Շիմանսկին հայտարարել է՝ «Մենք աջակցում ենք Միացյալ Ազգերի Կազմակերպության 1993 թվականին ընդունված բանաձևին և նրա իրականացման ջանքերին համաեվրոպական մակարդակով ... Ապա ... Լերնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մասն է հանդիսանում»:

Առաջարկում եմ ազատվել պատրանքներից այն խոստումների նկատմամբ, որ տալիս են Բրյուսելից և կշռադատված վերաբերվել նրան, ինչ այսօր կատարվում է»,-ասել է Արաբյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---