Ադրբեջանական խաղերը վիրտուալ աշխարհում

Ադրբեջանական խաղերը վիրտուալ աշխարհում

PanARMENIAN.Net - Քարոզչությունն Ադրբեջանում վերջին 30 տարիներին միշտ է կաղացել, բայց այժմ այն ուղղակի ծիծաղելի է: Ադրբեջանը որոշել է հիմնովին հաստատվել վիրտուալ աշխարհում՝ անհեթեթության հասցնելով «Հայաստանի հետ քարոզչական պատերազմում նշանակալի քայլերը», ինչպես և պետք է լիներ: Չհասցրեց հանդարտվել Բաքվի ԶԼՄ-ների բարձրացրած ալիքը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մասին, որտեղ իբր «հայկական լոբբի» է առաջացել ի դեմս Յուրա Մովսիսյանի, որը, ըստ Բաքվի տրամաբանության, «Սպարտակ» «կխցկի» բոլոր հայ ֆուտբոլիստներին, հիմա էլ «Ազերփոստն» է որոշել զետեղել իր կայքում Արցախի բոլոր փոստային բաժանմունքների ինդեքսները, որոնք ԶԼՄ-ներում կոչվում են «գրավյալ տարածքներ»:

Ըստ «Ազերփոստի» գլխավոր տնօրեն Գանբար Բեյբալաևի, «ցանկացած մարդ, իմանալով ցանկացած գյուղական ինդեքս, կարող է նամակ ուղարկել գյուղական շրջանի ցանկացած վիրտուալ բաժանմունքից աշխարհի ցանկացած կետ: Դա յուրօրինակ քարոզչություն է»: Բաքվում ստեղծվում են Արցախի վիրտուալ գյուղեր, վերանվանված, որտեղ, իբր, «գործում են» «Ազերփոստի» բաժանմունքներ: Հիշեցնենք վայ-քարոզիչներին, որ ԼՂՀ բնակչությունն արդեն 22 տարի է` խնդիրներ չունի նամակներ ուղարկելու հետ և «Ազերփոստի» հայտարարությունը միանգամայն անտեղի է հնչում:

«Նորությունը» հրապարակած ANSPRESS գործակալությունը ակնհայտ գոհ է. և իշխանություններին գոհացրեց, և հայերի «իսկական դեմքը ցույց տվեց»: Միայն թե վայ-քարոզիչները չգիտեն, որ հայկական կողմը արդեն մի տեսակ ընտելացել է այդ քարոզչությանը և այնքան էլ ուշադրություն չի դարձնում նման հորինվածքներին: Իսկ եթե դարձնում է, ապա բացառապես հերթական անգամ ծիծաղելու ու համոզվելու համար, որ Ադրբեջանում ամեն ինչ չէ, ոչ կարգին է:

Բայց մյուս կողմից շուտով նախագահական ընտրություններ են՝ պաշտոնյաները մամուլի հետ միասին էլ չգիտեն, թե ինչպես հաճոյանան իշխանություններին՝ հուսալով, որ նրանց չեն մոռանա: Թեև մոռանում են, որ իշխանափոխություն Ադրբեջանին չի սպառնում՝ Իլհամ Ալիևը ցմահ է նախագահելու, կամ մինչև որ նրա որդին այնքան կմեծանա, որ կկարողանա երկիր ղեկավարել: Եվ հաստատ Իլհամ Ալիևն այդ դեպքում չի գնա հոր ճանապարհով, որն արդեն մահվան մահճին որդուն իր հետնորդը նշանակեց: Մեկ այլ տարբերակ էլ կա՝ Ալիևի հավակնությունները խոչընդոտ կդառնան Արևմուտքի նպատակների համար և վերջիններս նույնքան հեշտությամբ կհանձնեն նրան, որքան Հոսնի Մուբարաքին կամ Մուամմար Քադդաֆիին: Նման հեռանկարի դեպքում խաղերը փոստային ինդեքսների հետ ուղղակի երեխայություն են: Եվ ընդհանրապես Բաքուն շատ է սիրում միջամտել Հայաստանի ու ԼՂՀ գործերին, ոչ մի իրավունք չունենալով: Դա նույնն է, եթե Հայաստանը սկսեր Վրաստանին դասեր տալ, թե ինչպես վերջինս պետք է իրեն պահի Ռուսաստանի հետ հարաբերություններում…

Նախօրեին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռադիոկայանին միանգամայն հստակ հայտնել էր ԼՂՀ դիրքորոշումը սիրիահայերի հարցում. «Փախստականներին աջակցելն արժանի գործ է, որը միշտ համարժեք կերպով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Եթե Ադրբեջանը դեմ լինի այս նախաձեռնությանը, դրանից առաջին հերթին պետք է ՄԱԿ-ը եզրակացություններ անի: Եվ ընդհանրապես, մենք թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա»: Այսպիսի հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը՝ կոչ անելով Բաքվին այլևես կարծիք չհայտնել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության որոշումների վերաբերյալ: Կոպիտ է ասված, բայց ճշմարիտ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---