Հայոց ցեղասպանությունւը ահավոր սարսափելի բան է բոլոր ապրողների համար, հայտարարել է Միխայիլ Պիոտրովսկին

PanARMENIAN.Net - «Ողջ աշխարհը պետք է ճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կայացած Հայոց ցեղասպանությունը, որով հռչակվել է 20-րդ դարը սկսած հայերից եւ հրեաներից: Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դա, քանի որ 20-րդ դարը ցույց տվեց, որ մարդիկ իրականում մարդ չեն այլ գազան են»,- մարտի 23-ին Երեւանում հայտարարել է Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակդաեմիայի(ՌԳԱ) թղթակից անդամ Միխայիլ Պիտրովսկին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ դնելուց հետո: Նրա խոսքերով, «Հայոց ցեղասպանության նշանակությունը, բացի այն, որ մեծ ողբերգություն է, պետք է որպես դաս ընդունվի, չնայած պատմությունը ոչ ոքի չի սովորեցնում»:



«Փառք հատկապես նրանց, ովքեր իրենց մեջ հակազդելու ուժ են գտել, այդ դեպքում ցեղասպանությունը հոգեւոր հաղթանակ է դառնում, ինչպիսին եւ այն դարձել է, եւ իզուր չէ, որ այստեղ գոյություն ունի այս հուշահամալիրը եւ Սարդարապատը: Մենք հիշում ենք նրանց, ովքեր հոգեւոր հաղթանակ են տարել»,- նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

Այսօր իսկ Միխայիլ Պիոտրովսկին որդու` Բորիս Պիոտրովսկու եւ Զարգացման ֆոնդի «Կովկասի ժողովրդավարության ինստիտուտի» հարավկովկասյան մասնաճյուղի տնօրեն Արմենիկա Կիվերյանի ուղեկցությամբ, հաճախել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հյուրերին ծանոթացրել է այդ գազանային ոճրագործության պատմությանն ու փաստերին, ինչպես նաեւ նվիրել է ցեղասպանության թեմայով գրականություն: Իր հերթին, Հուշամատյանում Միխայիլ Պիոտրովսկին գրեց. «Լուսավոր հիշատակ բոլոր մահացածներին: Սա ահավոր սարսափելի բան է բոլոր ապրողների համար, դա անհանարին է մոռանալ եւ ներել: Հավերժ փառք նրանց, ովքեր այդ ծանր իրադրությունում հակազդելու ուժ են գտել, նրանց մահը իր մեջ հույս է կրում»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---