«Նաիրիտի» աշխատակիցները նորից բողոքում են՝ աշխատավարձերը նորից չեն վճարել

«Նաիրիտի» աշխատակիցները նորից բողոքում են՝ աշխատավարձերը նորից չեն վճարել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի մոտ 300 աշխատակից սեպտեմբերի 19-ին դուրս են եկել բողոքի ակցիայի: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեց աշխատակիցներից մեկը, վերջին անգամ վճարվել է 2012 թվականի հունիս ամսվա աշխատավարձը, հետևաբար՝ արդեն 13 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Իր հերթին գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ այժմ ընթանում է արհմիության նախագահի և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի խորհրդակցությունը:

Եթե կողմերը համաձայնության չգան, բողոքի ցույցի մասնակիցները կշարժվեն դեպի նախագահի նստավայր:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է:

«Ռոսնեֆտ» ՆԸ» ԲԲԸ–ն որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո, ասվում է ռուսական խոշորագույն նավթային ընկերության հաղորդագրության մեջ։

«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը երեքշաբթի հանդիպել էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

Մեկնաբանելով աշխատանքային հանդիպման արդյունքները` Սեչինն ասել էր. «Ներկա պահին մենք ակնկալում ենք աուդիտի վերջնական արդյունքները, որ անցկացվել է «Նաիրիտ» գործարանում, ինչպես նաև հարկային ռեժիմի վերաբերյալ ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները` նախագծին մասնակցելու մասին որոշում կայացնելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Բացի այդ, «Ռոսնեֆտ»-ը համաձայնության էր եկել իր գործընկեր Pirelli ընկերության հետ` իրենց պատվիրակության «Նաիրիտ» գործարան այցելելու մասին` գնահատական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---