Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում կիրագործվեն մի շարք նախագծեր

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժը 2006 թվականին, որը հայտարարված է Ռուսաստանում Հայաստանի տարի, կիրագործի մի շարք նախագծեր, կապված Հին Հայաստանի պատմության եւ հնեաբանության հետ: Այդ մասին Հայաստան կատարած այցի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: «Ես վերադարձա նախագծերի մի ողջ փաթեթով, որոնցից մի քանիսը կապված են հնեաբանության հետ, մասնավորապես, Ուրարտու պետության հետազոտման պատմության հետ»,-նշել է Մ.Պիոտրովսկին: Նրա խոսքերով, նախատեսվում են նաեւ մի շարք իրադարձություններ, կապված Բորիս Պիոտրովսկու 100-ամյակի եւ հայ-ռուսական համագործակցության հետ: Օրինակ, այս տարեվերջին Էրմիտաժում վերականգնումից հետո կբացվեն Կովկասի դահլիճները: Անդրադառնալով հնարավոր համագործակցության հաջորդ ոլորտին` Մ.Պիոտրովսկին նշել է քրիստոնյա Արեւելքի ոլորտը: «Սոցիալիստական ճամբարի բացակայության դեպքում մեզ Հայաստանի պես երկրի հետ կապում է ընդհանուր պատկանելությունը Արեւելքի մշակույթին, եւ շատ առումներով Էրմիտաժը կարող է առաջտար լինել, քանի որ մենք մեծ փորձ ունենք այդ ոլորտում»,-ավելացրել է թանգարանի տնօրենը: Նա պատմել է, որ վերջերս Էրմիտաժը կիրառում է համատեղ աշխատանքի նոր նախագծեր եւ ձեւեր: Այդպես պայմանավորվածություն կա Ուկրաինայի հետ Կիեւի շրջանում հնեաբանական գիտարշավի եւ փորձագիտական օժանդակության ցուցաբերման մի շարք հարցերի շուրջ, պայմանագիր է նախապատրաստվում Տաջիկստանի հետ: «Աշխարհում դեռեւս շատ երկրներ կան, որոնց հետ մենք ակտիվ չենք գործում: Այժմ հետխորհրդային տարածքում մի իրողություն է ստեղծվել, հետաքրքիր միջավայր, որը կնպաստի մեր մշակութային կապերի վերածնմանը, որոնք ոմանք դեռեւս հիշում են»,-գտնում է Մ.Պիոտրովսկին: Նրա խոսքերով, Էրմիտաժի գերակա խնդիրներից մեկը ապագայի համար կլինի միասնական մշակութային տարածքը վերականգնելու փորձը, հաղորդում է Բիզնես նորությունների գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---