Հայազգի ղեկավարները շարունակում են մնալ «Ռուսաստանի մենեջերների թոփ-1000»-ում

Հայազգի ղեկավարները շարունակում են մնալ «Ռուսաստանի մենեջերների թոփ-1000»-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մենեջերների ասոցիացիան և «Կոմերսանտ» թերթը պատրաստել են «Ռուսաստանի մենեջերների թոփ-1000»-ը, որտեղ նաև հայազգի 7 ղեկավար է ներառված: Նրանց թվում են «Ռոսգոսստրախ»-ը ղեկավարող Դանիլ Խաչատուրովը, «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը ու «Sberbank CIB»-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը:

«Ռուսաստանի մենեջերների թոփ-1000»-ում են նաև Միխայիլ Պողոսյանը՝ «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» նախագահը, «Յու Թեյր» ավիաընկերության» գլխավոր տնօրեն Արտյոմ Կոստանդյանը, «ՌՎԿ» վարչության նախագահ Իգոր Աղամիրզյանը, «Սանոֆի» եվրասիական ռեգիոնի ղեկավար և «Սանոֆի Ռուսաստան»-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Աղանյանը:

«Ռուսաստանի մենեջերների թոփ-1000»-ի վարկանիշն առաջատար ռուսաստանցի մենեջերների պրոֆեսիոնալ հեղինակության օբյեկտիվ գնահատականի միջոց է: Վարկանիշն ամփոփում է մեկ տարվա կտրվածքով աշխատանքի արդյունքներն և բացահայտում Ռուսաստանի առավել պրոֆեսիոնալ կառավարիչներին, որոնք առաջատար են իրենց ոլորտում: Վարկանիշն ակտիվորեն օգտագործում են գործարար և մասնագիտական ԶԼՄ-ները, ինչպես նաև հայրենական և արևմտյան ներդրողները:

Վարկանիշը հիմնված է պարզ և թափանցիկ մեթոդաբանության վրա (PDF), որի հիմքում ընկած է «լավագույններն ընտրում են լավագույններին» սկզբունքը: Վարկանիշում ներկայացված են 1000 լավագույն ղեկավարներ 16 ոլորտից՝ ՏՏ, առևտրային բանկեր, անտառային և փայտամշակման արդյունաբերություն, մեքենաշինություն, մեդիաբիզնես, մետալուրգիա, բազմապրոֆիլ հոլդինգներ, պրոֆեսիոնալ ծառայություններ, կապ և հեռահաղորդակցություններ, ապահովագրություն, շինարարություն, տրանսպորտ, սպառողական ապրանքների արտադրություն, ֆինանսական հատված և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---