«ԱԼՌՈՍԱ» ընկերությունը 40 233 կարատ ադամանդ է արտահանել Հայաստան

«ԱԼՌՈՍԱ» ընկերությունը 40 233 կարատ ադամանդ է արտահանել Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած տեղեկությունների համաձայն, 2013 թ, երրորդ եռամսյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ»-ն Հայաստան է արտահանել 4,851 մլն ԱՄՆ դոլարի 40 233 կարատ ադամանդ 2012 թ. նույն ժամանակահատվածի 7, 586 մլն դոլարի 34 769 կարատի դիմաց:

2013 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 47 531 կարատ ադամանդ, 2012 թ. նույն ժամանակահատվածի 27 043 կարատի դիմաց: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, արտադրության աճը կազմել է 75,8 տոկոս:

«ԱԼՌՈՍԱ» խմբի շահույթը 2013 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 9 տոկոսով 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 42,8 մլրդ ռուբլու: Այդ թվում ադամանդների վաճառքից առաջացած շահույթը ավելացել է 5 տկոսով՝ մինչև 37,8 մլրդ ռուբլի ալմաստի հումքի վաճառքի ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին:

«ԱԼՌՈՍԱ» խմբի զուտ շահույթը 2013 թ. երկրորդ եռամսյակում աճել է 2,4 անգամ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ մինչև 8,4 մլրդ ռուբլի:

2013 թվականի առաջին կիսամյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ» խմբի շահույթը 2012 թ. առաջին կիսամյակի համեմատ աճել է 7 տոկոսով՝ հասնելով 82, 3 մլրդ ռուբլու: Առաջին կիսամյակում ալմաստների վաճառքից ստացված շահույթը կազմել է 74 մլրդ ռուբլի, աճելով 5 տոկոսով:

Ընկերությունը նշում է ադամանդի շուկայի դրական դինամիկան 2013 թվականի առաջին կիսամյակում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---