Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարը կարող է հանդիպել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներին

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարը կարող է հանդիպել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում կարող է տեղի ունենալ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը կազմակերպելու ցանկություն կա»: Բայց պարբերականին չի հաջովել հանդիպման կայացման մասին պաշտոնական հաստատում ստանալ:

Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: 1993 թ. Անկարան փակեց հայ-թուրքական սահմանը՝ սատարելով Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում:

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երևան: Հանդիպման համար ձևական առիթ հանդիսացավ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև կայացած ֆուտբոլային խաղը: Երևանում թուրք նախագահին դիմավորեցին բողոքի զանգվածային ցույցերով: Գյուլի առաջարկով Սերժ Սարգսյանը2009 թվականի հոկտեմբերին մեկնեց Թուրքիա՝Բուրսա քաղաքումդիտելու պատասխան խաղը: «Ալմիրա» հյուրանոցում տեղի ունեցան հայկական և թուրքական պատվիրակությունների բանակցությունները, որոնց հաջորդեց նաև նախագահների հանդիպումը: Այդ հանդիպումներն ու բանակցությունները ստացան «ֆուտբոլային դիվանագիտությունե անվանումը»:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Ստորագրումը հետաձգվեց 3 ժամով տարաձայնությունների պատճառով՝ հայկական կողմն իր ելույթում ցանկանում էր հիշատակել 1915 թվականի Ցեղասպանությունը, իսկ թուրքականը՝ ղարաբաղյան հակամարտությունը: Արդյունքում ամփոփիչ ելույթներ չեղան: Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ կանի Թուրքիայի ու Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունը ամրապնդելու համար: Ավելի ուշթուրքական կողմի մեղքով արձանագրությունների վավերացումը Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում հետաձգվեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---